ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ նախապատրաստվում է իր կամ իր միջոցով իր ղեկավարած քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի վերադարձին, և որ նկատելի է՝ նրա հետ աշխատում է լուրջ թիմ, լուրջ քաղտեխնոլոգներ, և ասուլիսի ժամանակ էլ, շատ լավ տիրապետելով ապրիլյան պատերազմի թեմային, նա փորձեց իրեն մաքրել և վերացնել իր անվան հետ կապված բոլոր վատ ասոցիացիաները, ու ինչ որ տեղ դա նրան հաջողվեց: 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արմեն Վարդանյանը:
Ըստ քաղաքագետի՝ Սերժ Սարգսյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի վրա շատ մեծ ազդեցություն ունի Ռոբերտ Քոչարյանը: Նա Հայաստանի ամբողջ ընդդիմադիր քաղաքական դաշտն ականապատել է, և գործող իշխանությունից զատ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հենց ինքն էլ հանդիսանում է 3-րդ նախագահի գլխավոր քաղաքական մրցակիցը: Այս համոզմունքն էլ հայտնել է քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը:
Բանախոսներն անդրադարձել են նաև Սերժ Սարգսյանի ասուլիսում հնչած մի քանի կարևոր թեմաների ևս:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԼՄ