Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան սաներն ու աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

մանկատուն

Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը COVID-19-ի հաստատված դեպքեր կան։ Մանկատան 6 սաներն ու 7 աշխատակիցները երկու օր առաջ ջերմել են, կատարվել է նմուշառում, որոնց պատասխաններն եղել են դրական։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է  Շիրակի մարզպետարանի  առողջապահության բաժնի պետ՝ Լեյլի Ասլանյանը։ Վերջինս նշել է նաև, որ մանկատանը կատարվել է 60 նմուշառում, բայց վիրուսը հաստավել է 13-ի մոտ՝ առայժմ։

«Երեխաների տունը գիտեք փակ կառույց է ու այնտեղ ամեն օր հերթապահող աշխատակիցները բուժհետազոտություն են անցնում, հետո նոր  աշխատանքի ներկայանում։

Հերթական բուժզննության  ժամանակ էլ պարզվել է, որ ջերմող աշխատակիցներ ու սաներ կան։ Սաներն  հենց այն աշխատակիցների խնամքի տակ են , որոնց մոտ վիրուսը հաստատվել է։

4 աշխատակիցները և 6 սաները  այսօր տեղափոխվել են մայրաքաղաքի բուժհաստատություն, նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Մյուս 4 բուժաշխատողները բուժումը շարունակում են տանը։ Ամենօրյա բուժհետազոտությունները մենք մանկատանը  չենք դադարեցնում, հույս ունենք, որ նոր դեպքեր չենք ունենա»,-ասել է Լեյլի Ասլանյանը։

--00—ԼՄ