ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կողմ է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարանի ստեղծմանը։ Այդ մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։
Իրավապաշտպանի համոզմամբ՝ դրանով բազմաթիվ խնդիրներ կլուծվեն, այդ թվում՝ ՍԴ-ի։
Հարությունյանը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ կառավարման մոդելը ևս պետք է փոփոխվի, քանի որ այն գրվել է բացառապես մեկ անձի՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի համար։
Նկատենք, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախնական հայեցակարգով պահպանվելու է խորհրդարանական կառավարման համակարգը։
«Սերժ Սարգսյանի սահմանադրությունն է։ Նա իր հետ պետք է տաներ դա։ Իր ճամպրուկով, իր գրքերով ու առարկաներով պետք է հեռանար, բայց նա սեղանին թողել է իր Սահմանադրությունը»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ