ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13:17-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղի մոտակայքում գտնվող «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարների և շտապօգնության աշխատակիցների համատեղ ուժերով քաղաքացի Կարինե Հ․-ին (ծնված 1970 թ․) ցուցաբերվել է համապատասխան օգնություն։
--00—ԼՄ