ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյանները ազատ արձակվեցին ՀՖՖ նախագահի միջնորդությունից հետո։
Նրանք չցանկացան մանրամասներ հայտնել իրավապահների հետ Կասկադում տեղի ունեցած միջադեպից, նշելով, որ հետագայում ամեն ինչ կպարզվի։ Եղբայրները նաև շնորհակալություն հայտնեցին ՀՖՖ-ին և իրենց սատարողներին։
Էդգար և Գոռ Մալաքյանների փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Մալաքյաններ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունների քննարկումը հետաձգվեց մինչև վաղը։
--0--ԿԿ