ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու գիտակցությունը վերականգնվել է թունավորումից հետո: Նա հիշել է նախքան հիշողության կորուստը տեղի ունեցած դեպքերը:
Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Նավալնու առողջական վիճակը զգալիորեն բարելավվել է: Այն բանից հետո, որ պարզվել է՝ Նավալնու հիշողությունը վերականգնվել է, իրավապահ մարմիններն ուժեղացրել են բեռլինյան «Շարիտե» կլինիկայում գտնվող գործչի անվտանգության միջոցներն ու պաշտպանությունը:
Հատուկ ծառայությունները հավանական են համարում ոչ միայն ֆիզիկական վտանգները, այլև ապատեղեկատվական հարձակումը: Այժմ Նավալնու հիվանդասենյակ կարելի է մուտք գործել՝ պաշտպանական երեք կորդոն հաղթահարելով:
«Անվտանգության բարձր մակարդակ է մտցվել անմիջապես այն բանից հետո, երբ պարզվել է, որ Նավալնին ամեն ինչ հիշում են: Դա նրա վիճակն ավելի վտանգավոր է դարձնում»,- հայտնում են լրատվամիջոցները:
Նավալնու համակիրներն այս լուրերը ոչ միանշանակ են ընդունում, ասում՝ ուրախ կլինեին, եթե դրանք իրականությանը համապատասխանեին:
--00--ԱԹ