ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին տեղում ծանոթացել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով Սանահինի վանական համալիրի տարածքում կատարվող աշխատանքներին:
«Այս երկամյա ծրագիրը նախատեսում է վերականգնել վանական համալիրի արևելյան հատվածը:
Անհամբերությամբ սպասում ենք աշխատանքների ավարտին»,- նշվում է գրառման մեջ:
--00—ԼՄ