ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Աշխատանքային օրս սկսել եմ մայրաքաղաքի թիվ 5 դպրոցի հարակից տարածք կատարած շրջայցով: Չնայած ուսումնական տարվան ընդառաջ դպրոց տանող գլխավոր փողոցի մայթերի կառուցումը պետք է ավարտված լիներ, սակայն գործի պատասխանատուները նախատեսված ժամկետում չեն հասցրել:
Անընդունելի որակելով նման գործելաոճը՝ տեղում հանձնարարականներ եմ տվել շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին մինչև ընթացիկ շաբաթվա վերջ ամբողջությամբ ավարտել աշխատանքները»:
--00--ԱԹ