ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևանում օր օրի ավելանում են բնապահպանական խնդիրները: Դրանց մի մասը առաջանում են կառավարչական աշխատանքների թերի և ոչ գրագետ կազմակերպման, մյուս մասը՝ անգործության արդյունքում: Վտանգված է մեր և ապագա սերունդների առողջ և կանաչ քաղաք ունենալու իրավունքը: Միասնական պայքարի արդյունքում մենք կարող ենք և պետք է վերականգնենք մեր ժառանգած կանաչ միջավայրը: Մենք պահանջում ենք՝
Մայրաքաղաքի կանաչապատ տարածքների մշակման և խնամքի աշխատանքների պատշաճ կազմակերպում:
Վերջ տալ բնապահպանական խախտումներով ծառահատումների իրականացմանը:
Համավարակի տարածումը կանխելու նպատակով գործարկել աղբահանության հատուկ մեխանիզմներ՝ դիմակներով աղտոտված տարածքները մաքրելու համար:
Իրակացնել համակարգված աշխատանքներ՝ մայրաքաղաքի կենցաղային աղբով աղտոտվածության ցուցանիշը նվազեցման ուղղությամբ»:
--00—ՄՀ