ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Անցնում ենք միասնական տեղեկատվական կենտրոնի աշխատանքային մոդելին։ Այս պահին Երևանում և Ստեփանակերտում ստեղծվում են տեղեկատվական շտաբեր։ Առաջիկա ժամերին տեղի կունենան բրիֆինգներ։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Պաշտոնական հայտարարություններին և տեղեկատվությանը կարող եք հետևել՝
Երևան՝ Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Ստեփանակերտ՝ Արցախ / Տեղեկատվական շտաբ»,-ասված է գրառման մեջ:
--00--ԱՀ