ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հերքել է այն լուրը, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար տարհանման ծրագրի եւ հումանիտար միջանցքներ է ստեղծում։
«Նման միջոցառումների անհրաժեշտություն չկաԳործընկերները սխալ են մեկնաբանում՝ ես հայտարարել եմ, որ քանի որ ռմբակոծում են, ներառյալ Ստեփանակերտը՝ 1992 թվականից ի վեր առաջին անգամ, օդային գրոհների ժամանակ մարդիկ պետք է լինեն նկուղներում եւ ապաստարաններում: Եվ մենք մշակում ենք տարբերակներ եւ սցենարներ, թե ինչպես ռմբակոծությունների ժամանակ նրանց տանել ապաստարաններ, իսկ հետո մարդկանց վերադարձնել իրենց տներն ու բնակարանները»,- ասել է դեսպանը:
Դեսպանը նշել է, որ բնակչության տարհանման մասին, իհարկե, խոսք չկա: Միջանցքների կարիք չկա, մենք ունենք սահման (Լեռնային Ղարաբաղի հետ), այն աշխատում է, մարդիկ սովորական գնում եւ գալիս են։
--00--ԱՀ