ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
«ТАСС» գործակալությունը, հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հայտարարությանը, հայտնում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Բորիս Ջոնսոնը երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկվել է Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ, որոնց թվում՝ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի հարցն է ու հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:
--00—ԼՄ