ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսն օրեր առաջ մեկնել էր Լեռնային Ղարաբաղ:
Նկարահանումների նպատակով այսօր այցելել է Մարտունի քաղաք ու ընկել ադրբեջանական հրետակոծության տակ: Նրան հաջողվել է փրկվել «Բարսելոնա» ակումբի նշանով գնդակի շնորհիվ, որն ընկած է եղել բակերից մեկում և գրավել է նրա ուշադրությունը:
Պաբլոն գնացել է այն նկարելու, և հրետակոծության պահին նրան հաջողվել է բակում պառկել գետնին և փրկվել: Իսպանիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ այդ մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան էջում:
--00--ԱՀ