ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Մեր զորքերը հերոսական մարտեր են վարում, ակտիվ ցամաքային հետևակային մարտեր չեն, բայց կիրառվում է ծանր տեխնիկա, զրահատեխնիկա, օդուժ, հակառակորդը փորձում էր տանկ կիրառել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեր տղաներն աչքիս առաջ նորից հաջողություն արձանագրեցին: Ամեն ինչ կարգին է, տղաների ոգին բարձր է: տեսանք այն նորագույն տեխնիկան, որով ադրբեջանական կողմը սիրում է հպարտանալ, բայց պետք է ասեմ՝ մեր զորքերը ուղղակի փայլուն են աշխատում. ես աչքովս տեսել եմ՝ մեր հրամանատարական կառավարման համակարգը ինչ հիանալի է աշխատում, հստակ, ամեն ինչ տիրապետում են, միլիմետր առ միլիմետր տիրապետում են, հստակ ամեն ինչ իրականացնում են»,- ասել է նա:
Անդրադառնալով քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու Ադրբեջանի ռազմավարությանը, հարցին՝ ի՞նչ միջոցառումների անհրաժեշտություն կա, Հովհաննիսյանը պատասխանել է.
«Ստեփանակերտ քաղաքի քաղաքացիական իշխանությունները, նախագահը հստակ աշխատում են, եթե լրացուցիչ միջոցառումների կարիք լինի, տեղյակ կպահեն»։
--00--ԱԹ