ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է երեկ ՀՀ տարածքում հայտնված և ոչնչացված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերին: Նա մանրամասներ չի հայտնել, նշել է՝ դեռ վերլուծվում են նմուշները:
«Դրանք միանշանակ հետախուզական էին, նպատակը պարզ է, ըստ էության՝ ամենատարբեր կետերից փորձում են ներխուժել ՀՀ օդային տարածք»,- ասել է նա:
--00--ԱԹ