ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատերազմը գոնե ժամանակավոր պետք է կանգնեցնել՝ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում թեժ հատվածներում։
Արդյո՞ք կողմերը վիրավորներ ունեն, արդյո՞ք կորուստներ կան մարտադաշտում և այլն։
Կարծում եմ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այստեղ հսկայական անելիք ունի և պետք է նախաձեռնողականություն դրսևորի։
Ի դեպ, սա պետք է օրակարգային լինի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար»։
--00—ՄՀ