ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Վերջին 48 ժամվա մեջ Արցախի դեմ կռվող 36 սիրիացի ահաբեկիչ է սպանվել։ Այս մասին հայտնում է քրդական ANF–ը։
Աղբյուրի հաղորդմամբ Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված եւ Արցախի դեմ կռվող սպանված սիրիացի ահաբեկիչների թիվը հասել է 64–ի։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի կողմից ահաբեկիչներ Ադրբեջան տեղափոխելու փաստը հաստատել են մի շարք միջազգային լրատվամիջոցներ եւ պետությունների ղեկավարներ։
--00--ԱՀ