ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը ուսուցչի օրվա կապակցությամբ «Ուղերձի փոխարեն...» խորագրով ուղերձ է հղել.
«Ուղերձի փոխարեն...
Սիրելի՛ Ուսուցիչ, այսօր Դու կրկին դատապարտված ես հաղթահարելու այն դաժան ու մահաբեր փորձությունները, որ ապրում ես րոպե առ րոպե, ժամ առ ժամ։
Դու երրորդ անգամ ես ապրում քո կրթած ու դաստիարակած աշակերտներին կորցնելու անդառնալի կորուստը, երրորդ անգամ իմաստավորում նրանց նաhատակման խորհուրդը,և սա սարսափելի է։Ինչպես նրանք են հարատևում քո մտքերի ու հիշողության խորքերում, այնպես էլ Դու ես մինչև վերջ դառնում նրանց գաղափարների ու համոզմուքների ուղեկիցը։
Անտրոհելի է Քո կոչումը,
Անսքող՝ Քո վեհությունը,
Ես հավատում եմ Քեզ ու Քո երդման գրին»,-նշվում է ուղերձում։
--00—ԼՄ