ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Դավթաշեն 2-րդ թաղամասի տարածքում տեղադրված ազդարարման էլեկտրաշչակի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում։ Նախարարը հորդորում է քաղաքացիներին չանհանգստանալ և խուճապի չմատնվել։
«Ուշադրություն
Հարգելի բնակիչներ,
Դավթաշեն 2-րդ թաղամասի տարածքում տեղադրված ազդարարման էլեկտրաշչակի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում։ Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- գրել է Բաթոյանը։
--00--ԱՀ