ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներն աշխատում են ժամանակակից զենքի, զինտեխնիկայի և ռազմական նշանակության այլ արտադրանքի համատեղ մշակման ու արտադրության վրա: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Ռազմատնտեսական համագործակցության ոլորտում հիմնական հեռանկարային խնդիրը ՀԱՊԿ անդամ երկրների ռազմարդյունաբերական համալիրների գործնական բազմակողմ համագործակցության զարգացումն է՝ ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ արտադրանքի մշակման ու արտադրության ուղղությամբ, նաև դրանց նորոգման ու տեխսպասարկման համար ցանցի ստեղումը»,- ասել է Զասը:
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը այս ռազմավարական ուղու մեկնակետին է:
--00--ԱԹ