ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը խոսել է Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի ռազմական միջամտության մասին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ նորությունն այն է, որ այստեղ նկատվում է Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը: Դրա հետևանքով կա հակամարտության միջազգայնացման վտանգ, ինչից էլ մենք ամեն կերպ փորձում ենք խուսափել»,- հայտարարել է Լը Դրիանը:
--00--ԱԹ