ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Հայկական կողմը Ադրբեջանի Աղդամի, Թարթառի, Աղջաբեդիի և Ֆիզուլիի շրջանների գյուղերին հարվածներ չի հասցրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հերքելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գնդակոծում է այդ շրջանների գյուղերը:
«Այդպիսի բան չկա, հայկական կողմը պահում է հրադադարի պահպանման ռեժիմը»,- ասել է Ստեփանյանը:
--00--ԱԹ