ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ծեծի է ենթարկվել Աթենքում: Այս մասին հայտնում է Թբիլիսիում ВЗГЛЯД թերթի թղթակիցը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Ըստ աղբյուրի՝ կին երկրպագուներով շրջապատված Սահակաշվիլիի վրա է հարձակվել գլխարկով մի երիտասարդ և մի քանի հարվածել նրա գլխին: Դեպքի վայր է եկել Հունաստանի հատուկ նշանակության ջոկատը:
Նշվում է, որ Սահակաշվիլին ժամանել էր Աթենք՝ այնտեղ ապրող վրացի էմիգրանտների հետ հանդիպելու, քանի որ նախապատրաստվում է հոկտեմբերի 31-ի՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին:
Ավելի վաղ Սաակաշվիլին ասել էր, որ իրենց խորհուրդ էին տվել Հունաստան չգնալ՝ զգուշանալով Եվրոպայում գտնվող վրացի հանցագործ տարրերից, որոնք ենթարկվում են Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին: Սահակաշվիլին, այդուամենայնիվ, չի հարաժարվել Աթենք գնալու մտքից՝ հայտարարելով, թե վախեցողներից չէ:
--00—ԼՄ