ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է վիրավորված 2-ամյա արցախցու լուսանկարը և կից գրառում արել.
«Ադրբեջանական ագրեսիայի դեմքը.
2 տարեկան Արծվիկը վիրավորվել է հարազատ Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո:
Նրա 9 տարեկան ավագ քույրը մահացել է»:
Նշենք, որ Արծվիկի 9-ամյա քույրն ու տատը Մարտունիում առաջին օրը խախաղ բնակչության շրջանում զոհվածների թվում էին:
--00—ԼՄ