ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել՝ կից հետևյալ գրառմամբ.
«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկն է, ով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ էլ վիրահատվել էր:
Գլխի շրջանում կատարված ծանր վիրահատությունն անցել էր լավ։ Բժիշկների շնորհիվ Արծվիկն այսօր կրկին ժպտում է ու խաղում»:
--00--ԱԹ