ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
«Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանն այն տեսակետին է, որ Արցախում կռվող խուլիգան, թալանչի, փող աշխատող վարձկանին ահաբեկիչ անվանելը սխալ է: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ անգործ, անբան մարդիկ են նրանք, որ եկել են փող աշխատելու: «Տեռորիստ» լինելուց շատ հեռու են դեռ»,- ընդգծում է Սիսլյանը:
Մեր զրուցակիցը համոզված է՝ իսլամիստների՝ տարածաշրջան վարձկաններ ուղարկելը հայերի դեմ կռիվը չէ, նրանց նպատակը շատ ավելի հեռուն է, ու եթե աշխարհը հենց հիմա վարձկանների դեմը չառնի, տարածաշրջանը պատերազմական գոտու է վերածվելու:
Ինչ վերաբերում է այսօր ընթացող պատերազմին ու մեր բանակի մարտավարությանը, ապա Սիսլյանն առանձնացնում է. «Ադրբեջանն այսօր օդով է «խոսում», գետնին մենք ավելի ուժեղ ենք, իսկ հաղթանակը գետնի վրա է լինելու: Պետք է վստահենք մեր բանակին, հրամանատարներին, 18 տարեկան մեր հզոր զինվորի մեջ ինձ եմ տեսնում: Տանը նստած պարապ մարդիկ ռազմագետներ են դարձել, բայց հրամկազմը լավ գիտի՝ ինչը երբ գործի դնի»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ