ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԼՂ հակամարտության վերաբերյալ։
«Մենք պատրաստվում ենք հաղթել այս մարտում, և մենք երբեք չենք մոռանա մարդկանց, որոնք կանգնեցին մեր կողքին, և որոնք՝ ոչ»,-գրել է Մարիամ Փաշինյանը:
Ավելի վաղ այս թեմայով գրառում էր արել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը․ «ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչև վերջ, ու դա եղավ ձե՛ր կյանքի գնով, Գևորգ, Արտավազդ, Մանվել, Գևորգ։ Մենք ձեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»։
Հավելենք, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն են հայտնել բանակցային սեղանի շուրջ հանդիպելու և քննարկելու համար ԼՂ հարցը։
--00—ԼՄ