ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Հայկական միասնական տեղեկատվական շտաբը ներկայացրել է Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի քաղաքացիական զոհերն ու կորուստները: Ըստ այդմ՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ հայկական կողմն ունի 40 խաղաղ բնակչի զոհ, 120 վիրավոր, 13100 միավոր գույքի, շենք-շինության վնաս:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Ռազմական գործողությունները շարունակվում են:
--00—ԼՄ