ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի ու նրա որդու լուսանկարը և գրել.
«Ռուստա΄մ, Ռաֆայե΄լ,
Մենք ձեզ հպարտ, հաղթանակած, հզոր, արդար և ծաղկուն հայրենիք ենք պարտք»,- գրել է նա:
Նշենք, որ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհվել են ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը և որդին՝ 26-ամյա Ռաֆայել Գասպարյանը։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--0--ԿԿ