ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ԻԼ-76 ինքնաթիռը բերել է դեղորայք, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորումներ և այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն:
Օգնությունը հավաքվել է Ռուսաստանի հայ համայնքի ջանքերով։ Հրապարակվել են ուղարկելուց առաջ հումանիտար բեռի ամբարման կադրերը։
Ռազմական գործողությունների գրեթե մեկ ամսվա ընթացքում այլ երկրներից Հայաստան է բերվել մոտ հազար տոննա մարդասիրական օգնություն։ Այդ բեռների առյուծի բաժինը հավաքվել և փոխանցվել է տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչների ջանքերով։
--00--ԱԹ