ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերն ապացուցում են՝ սիրիացի վարձկաններն ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու: Այս մասին է հայտնում France24-ը:
Սեպտեմբերի վերջից Լեռնային Ղարաբաղում սրված հակամարտությունը դեռ թուլացման միտումներ չունի՝ հակառակ կրակի դադարեցման բազմաթիվ կոչերին: Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում են սիրիացի վարձկաններ, որ հավաքագրվել և Թուրքիայի կողմից ուղարկվել են Ադրբեջան: Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները կտրականապես հերքում են սիրիացի զինյալների հավաքագրումը՝ չնայած սիրիացի զինյալների մասին հայտարարություններին ու միջազգային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին:
France24-ն առանձնացրել է ևս մի քանի տեսանյութ, որոնք ապացուցում են ԼՂ հակամարտության գոտում վարձկանների առկայության մասին լուրերը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
--00--ԱԹ