ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Խաղաղ բնակչության շրջանում ունենք ավելի քան 120 վիրավորներ, որոնց մեծ մասը ծանր վիճակում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Այս պահին ԱԳ նախարարը հանդիպում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ»,- հայտնեց խոսնակը։
Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 30-ին նախատեսվում է ԱԳ նախարարի այցը Ժնև, որտեղ նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ.
--00--ԱՀ