ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Արգենտինայի տարբեր քաղաներում՝ Կորդովայում, Ռոսարիոյում, Բուենոս Այրեսում, Մար դե Պլատայում, Տուկումանում, Նեուկենում և Բարիլոչեում, բնակվող հայերը միացել են հոկտեմբերի 31-ին Հարավյին Ամերիկայի մի շարք երկրներում կայացած ավտոերթին։ Այս մասին հայտնում է Diario Armenio պարբերականը։
Երթն ընթացել է արգենտինական և հայկական օրհներգերի հնչյունների ներքո: Ակցիայի վերջում մասնակիցները տեր հայր Հարյություն Սեփանյանի գլխավորությամբ արտասանել են «Հայր մերը»:
Աղբյուրի փախանցմամբ «Հանուն Արցախի ճանաչման և խաղաղության» խորագրով ավտոերթեր են տեղի ունեցել նաև Բրազիլիայում, Ուրուգվայում, Չիլիում: Միայն Բուենոս Այրեսում 900 մեքենա է մասնակցել ավտոերթին:
--00--ԱՀ