ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը վերահրապարակել է լրատվամիջոցի գրառումն այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն սպիտակ ֆոսֆորի զինատեսակով Արցախի անտառածածկ տարածքներ է հրդեհվել: Երաժիշտն այդ գործողությունները հանցագործություն է որակում։
«Սա էկոլոգիական հանցագործություն է, որն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես ռազմական մարտավարություն։ Բնապահպանական կազմակերպությունները պետք է խոսեն սրա դեմ»,- գրել է Թանկյանը:
Երաժիշտը հրապարակմանը կից նշել է նաև նաև դերասան Լեոնարդո դի Կապրիոյի, բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգի, «Գրին Փիս», «WWF», «Rainforest Alliance» կազմակերպությունների էջերը, որոնք զբաղվում են էկոլոգիական խնդիրներով:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի ԶՈւ-ն մի քանի անգամ արգելված զինատեսակ՝ սպիտակ ֆոսֆոր է օգտագործել Արցախում: Սպիտակ ֆոսֆորից ստացած 10 տոկոս այրվածքն անգամ կարող է մահացու լինել մարդու օրգանիզմի համար:
--00—ԼՄ