ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Մինչ ադրբեջանական բանակը հարձակումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի տարբեր ուղղություններով, գնդակոծման են ենթարկվում նաև Հայաստանի գյուղերը։ Գրել է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր Պուտինի, որով օգնություն էր խնդրել «ուշադրություն հրավիրելով Հայաստանի Հանրապետության տարածքում ոտնձգության փաստերին»
Պաշտոնապես Հայաստանում պատերազմ չկա։
Ադրբեջանը հերքում է հայկական տարածքի գնդակոծումը, Ռուսաստանը երեք շաբաթ առաջ հայտնեց, որ Հայաստանին հարվածների մասին տեղեկությունները կստուգեն զինվորականները։
Ստուգումների մասին ոչինչ հայտնի չէ, ընդ որում երկրի տարածքում կոնֆլիկտի սկզբից ի վեր զոհվել է երեք խաղաղ բնակիչ։
BBC-ի ռուսական ծառայությունը եղել է Հայաստանի հարավում, որտեղ մի քանի օր շարունակվող գնդակոծությունների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։
«Գորիսից Կապան անցնող ճանապարհի մեծ մասում՝ Ադրբեջանի հետ սահմանին, լսում էինք կրակոցներ և պայթյուններ ինչ որ տեղ մոտակայքում։
Արկերը թռչում են երկու կողմից էլ, ինտենսիվությունն աճում է ամեն րոպե։
Ոլորապտույտ ճանապարհով իջնելիս, հանդիպում ենք «Нива»-ի, որ մեզ ընդառաջ է գալիս։ Վարորդը ժեստերով բացատրում է, որ առաջ գնալ չի կարելի, պետք է վերադառնալ։
Մենք վերադառնում ենք, բայց մոտակա անցակետում մեզ կանգնեցնում են և ասում, որ վերադարձի ճանապարհը ևս փակ է, այն կարող է գնդակոծվել։ Մենք կանգնում ենք ևս 10 րոպե ու որոշում առաջ գնալ։
Մի քանի կիլոմետր կամուրջ է, որը պետք է շատ արագ անցնել․ այն պոտենցիալ նպատակակետ է։
Անցնելով այն, մենք հայտնվում ենք հայական Դավիթ-Բեկ գյուղի մուտքի մոտ, որը կրակի տակ է արդեն երեք օր, ասում են, որ այս պահին ևս այնտեղ կրակում են և այնտեղ գնալ չի կարելի։
Դավիթ-Բեկ տանող խաչմերուկը մայրուղի է, որը տանում է Իրան։ Ոստիկանական անցակետով թույլատրվում է անցնել ծանր բեռնատարներին, խնդրում են սպասել, մինչև մարտերը թուլանան։ Մթերք և վառելիք տեղափոխող բեռնատարները շարվում են երկար հերթում։
Ոստիկանությունը փորձում է նրանց հեռացնել միմյանցից՝ զգուշանալով արկի հարվածից, որը կարող է ոչնչացնել շուրջբոլորը, եթե այն բախվի վառելիքի բաքերից մեկին:
Այդպես էլ չսպասելով մարտերի ավարտին, գնում ենք Կապան։
Հաջորդ օրը, իմանալով, որ Դավիթ - Բեկում առավոտյան հանգիստ է, վերադռնում ենք գյուղ։ Հենց մենք հասնում ենք նախօրեին ավերված տան ավերակներին, մարտերը կրկին սկսվում են։ Բայց այս անգամ աշխատում է ոչ միայն հրետանին, այլև գնդացրային կրակահերթերը։
Տանտերը տանն է, որում արկ է ընկել, ցույց է տալիս՝ որտեղից է այն եկել։ Գրիգորի հայրը գնդակոծման պահին երկրոդ հարկում է եղել, մայրը՝ առաջին, ինքն աշխատել է այգում։ Լսել է՝ ինչպես է արկը թռչում, Գրիգորը հասկացել է, որ ընկել է ինչ որ տեղ, մոտակայքում։
«Վերջին օրերին մենք սովորել ենք տարբերել, թե մոտավորպես ուր է թռչում արկը»,- բացատրում է տղամարդը։
Նա վազել է տուն, գրկել մորը, ով վիրավորում էր ստացել դեռ ղարաբաղյան առաջին պատերազմում, ընտանիքը թաքնվել է տան սենյակի անկյուններից մեկում։
Արկն ընկել է ուղիղ տան բակում, բայց ոչ ոք չի տուժել։ Տան բակում մեքենա է կանգնած «06», բեկորներից մասնատված։ Օրերս Գրիգորը քաղաք է գնացել, մթերքներ բերել։
Գյուղի մերձակայքում մարտերը շարունակվում են և մենք վերադառնում ենք Կապան։
Ճանապարհին երևում են ծխով պարուրված լեռնագագաթները։ Այնտեղ անտառ է վառվում։ Տեղացիներն ասում են, որ ադրբեջանական ուժերը դիտավորյալ հարվածում են անտառներին, որպեսզի վառվի և չկարողանա թաքցնել զինվորներին ու Հայաստանի մարտական տեխնիկան։
Մեր գնալու հաջորդ օրն իմացանք, որ Դավիթ-Բեկում կրկին կրակոցներ են, զոհվել է տեղի բնակիչ Դավիթ Հովհաննիսյանը»։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։
--00—ՄՀ