ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դատելով առկա տեղեկատվությունից, ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախի հարցով համաձայնեցված հայտարարության ընդունումը տապալել է Մեծ Բրիտանիան։
Դե, տարօրինակ ոչինչ չկա․ անգլիական նավերը մեր լեռները բարձրանալ չեն կարող, իսկ այդ երկրի ամենահայտնի հատուկ ծառայության ղեկավարը կարող է լինել Էրդողանի մտերիմ բարեկամը, սակայն այս «խանդավառ» պատկերը կարող է մթագնել մոլորյալ հայկական հրթիռը, որը կարող է խողովակից հորդող նավթից խիստ պատահաբար լիճ առաջացնել մեր լեռների հարևանությամբ»:
--00--ԱԹ