ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ մարդկությունը պետք է սկսի նախապատրաստվել նոր համավարակին։
ԱՀԿ այս թեման դիտարկվում է որպես քննարկման առանցքային հարցերից մեկը նոյեմբերի 9-14-ը կայանալիք Առողջապահության համաշխարհային վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ժամանակ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
Ինչպես նշվում է ԱՀԿ-ի՝ հայտարարությունում, որը համաժողովին ընդառաջ տարածվել է Ժնևում միջազգային հանրությունը պետք է «արդեն իսկ սկսի պատրաստվել նոր համավարակին»։
«Վերջին մեկ տարում մենք տեսանք, որ արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու համար առողջապահական ամուր ենթակառուցվածքներ ունեցող երկրները կարողացան արագ գործել SARS-CoV-2 վիրուսի տարածումը վերահսկելու և զսպելու համար», - ասված է հայտարարությունում։
73-րդ վեհաժողովի ժամանակ, որի առաջին մասը կայացել է Ժնևում մայիսի 18-19-ին, նախատեսվում է ընդունել բանաձև «առողջապահական ոլորտում արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու աշխատանքների արագացման մասին»։
ԱՀԿ-ում կարծում են, որ միջազգային հանրությունն ի վիճակի է գիտության ու համերաշխության ուժով հաղթահարել COVID-19-ը։
Բացի այդ, խորհուրդ է տրվում ապահովել «համապատասխան պարգևատրումներ» առողջապահության ոլորտի մասնագետների համար, ինչպես նաև նախապատրաստել բուժանձնակազմին ու «տեղում բարձրացնել առողջապահական ոլորտի աշխատակիսների դերը»։
--00—ՄՀ