ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արարատ Միրզոյանի առողջական վիճակի մասին:
«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ունի վնասվածքներ։ Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում»,-գրել է Էդվարդ Աղաջանյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ուղիղ եթերում ևս անդրադարձավ Արարատ միրզոյանին ծեծի ենթարկելու միջադեպին՝ տեղեկացնելով, որ կյանքին վտանգ չի սպառնում, բայց այս պահին նա վիրահատվում է:
Ավելի վաղ ցուցարարները դաժան ծեծի են ենթարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Միջադեպի մասին տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատերերցից մեկը:
Տեսանյութից երևում է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մեքենան է, ցուցարարին հորդորում են՝ դուրս հանել պաշտոնյային կամ շրջել մեքնենան, սակայն երբ նա դուրս է գալիս, չնայած հորդորներին, որ սահմանին կանգնած տղերք կան, պետք է զգոն լինել, սկսվում է քաշքշուք, որը վերածվում է ծեծկռտուքի:
--00—ԼՄ