ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Եթե ողջ ենք, հնարավոր է վերակենդանանալ։ Լավ է, որ լրիվ ոչնչացված չենք։ Բայց մենք թուրքին ու ադրբեջանցուն չպարտվեցինք, այլ ինքներս մեզ։ Այս մասին 24TV-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից Շուշիի գրավումից հետո այլ տարբերակ չկա, քան ստորագրել այդ պայմանագիրը (խմբ․՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ընդունել են հայտարարություն՝ 9 կետից բաղկացած)։
«Կար հնարավորություն, որ պատերազմ չլիներ, բայց պետք է խորը դիտարկենք, այդ պայմանագրից այլ ելք չկար։ Բայց հնարավոր էր պատերազմը չլիներ, մենք բերեցինք սրան։ Արցախի փրկության համար հնարավորություն կա»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ