ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
ԱԱԾ մեկուսարանից փոխանցում եմ, որ մեր պայքարը շարունակվում է՝ այն այլընտրանք չունի: Հայաստանի իշխանությունը զավթած անհայրենիքների խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել է ամեն գնով լռեցնել Հայրենիքի կործանման դավադիր ծրագիրը ձախողել փորձող ցանկացածին:
Բայց մենք կորցնելու ոչինչ այլևս չունենք, մենք շարունակելու ենք այս պայքարը մինչև կարողանանք հույսի լույս վառել այս խավարում:
Մեր կամք անկոտրում է, հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև:
Այս պահից բոլորս քաղբանտարկյալ ենք մեր երկրում, մինչև կկոտրենք մեզ խեղդող բռնակալության շղթաները»:
--00—ՄՀ