ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Այսօր՝ ժամը 14։30 -ին, ՍԴ աշխատակարգային նիստ է հրավիրվել։ ՍԴ նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող 4 հարց։
1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքն այնքանով, որքանով այն չի նախատեսում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի ընդունելիության մասին /04.06.2020/
2. «Ռոբերտ Քոչարյանի թիվ 6-782 դիմումի ընդունելիության հարցի վերաբերյալ /25.06.2020/
3. Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչների միջնորդության մասին
Վարույթ ընդունված գործեր, որոնց ե՛վ դատաքննության օր, ե՛վ գործով զեկուցող պետք է նշանակվի
4. «Ռոբերտ Քոչարյանի և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցող եվ գործի դատաքննության օրը նշանակելու մասին /29.05+04.05.2019-20.05.2019/։
Ըստ տեղեկությունների՝ աշխատակարգային նիստին չեն մասնակցելու ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը:
--00—ԼՄ