ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Իմ պատրաստակամությունն եմ հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարևոր առաքելության արագ իրականացմանը»,- նշել է նա:
--00—ՄՀ