ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Շուշիի շրջանում տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում: Այս մասին հայտնում է Sputnik.Armenia-ն` հաղորդելով, որ հայկական կողմն ադրբեջանցիներին է հանձնել շուրջ 30 մարմին:
Ադրբեջանական կողմն իր հերթին հանձնել է հայ զինծառայողների շուրջ 100 մարմին:
Լեռնային Ղարաբաղում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը տեղի է ունենում ռուս խաղաղապահների միջնորդությամբ` համաձայն 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության:
--00--ԱԹ