ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի ժողովուրդ,
Տեսնում եմ, որ վարչապետի վերջին գրառումը տարակուսանք է առաջացրել մեր հանրության մի մասի մոտ։ Խնդրում եմ սպասել հայտարարության մասով հետագա պարզաբանումների։ Իշխանությունը երբեք չի հրահրել և չի հրահրի ներպետական բախումներ։
Ավելին, իշխանությունը նման բախումներ թույլ չտալու առաջին երաշխավորն է։ Քաղաքացիական բախումներ Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու։
Բոլորիդ ըմբռնման ակնկալիքով»։
--00--ԱՀ