ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
Նոյեմբերի 25-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:
Խորհուրդը որոշել է փոփոխություն կատարել ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի 004-Ա որոշման մեջ մասին, որի համաձայն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին կփոխարինի նույն խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովը:
--00--ԱԹ