ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Կառավարության շենքի մոտ հացադուլ իրականացնողներից մեկը Գարիկ Ավետիսյանն է. նա վստահ է, որ Փաշինյանը պետք է գնա, քանի որ եթե շարունակի պաշտոնավարել, ապա ընկճված ժողովուրդը կարող է մեծ թափով արտագաղթել:
24News-ի հետ զրույցում նա փոխանցեց, որ թեև իշխանությունը հաճախակի է սադրիչներ ուղարկում իրենց մոտ, բայց չեն ընկճվելու, հացադուլը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի տվել:
«Անորոշությունն է, որ մարդկանց դուրս չի հանում, գալիս են, ասում են՝ աջակցում են մեզ, բայցև հարցնում են, որ եթե Նիկոլը գնա, ո՞վ է գալու: Դրա համար եմ ասում՝ թող նա հրաժարական տա, ընտրություններ լինեն, ու պարզ կլինի՝ ով է գալիս»,- նշում է Գարիկը:
Նա նաև հավելում է, որ ամենավերջին պահին էլ մտածում է՝ տակտիկական խնդիր են լուծում մերոնք, բայց Շուշիից հետո հասկացել է՝ պայմանավորվածություն էր:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԼՄ