ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իշխանությունը պատասխանատվություն է։ Բնականաբար Արցախը զիջողը կոչվելու էր դավաճան։ Բոլոր նախագահներն էլ հավատացել են, որ պետք է զիջել։ Ոնց որ «Աղդամը մեր հայրենիքը չի» ասող Սարգսյանին քննադատում էր Փաշինյանը, նույն կերպ հիմա ընդդիմությունը քննադատում է Փաշինյանին։ Իսկ դավաճանի պիտակը չկրելու համար Փաշինյանը պետք է լիներ խոսքի տերը և սահմանադրական, ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխումից հետո հեռանար։ Այ, այդ ժամանակ կսրբադասվեր։ Փառքի մասին մտածողն այդպես կվարվեր։ Սիրվել սիրողը չի ղեկավարում, պատասխանատվություն վերցնողն է ղեկավարում։
ՀԳ. Ես իրեն դավաճան չեմ համարում, այլ սխալ կառավարիչ, ով արտաքին դիվանագիտությունը վարեց 2018 ապրիլյան սցենարով»։
--00--ԱԹ