ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել` մարդասիրական հարցերի առավելագույնս արագ կարգավորման ուղղությամբ։
Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների, լսել նրանց մտահոգությունները, ներկայացրել մեր կատարած աշխատանքներն ու իմ դիրքորոշումները:
Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր հնարավոր լծակները կիրառել մարդասիրական հարցերի առավելագույնս արագ կարգավորման և անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ ու կանոնավոր հաղորդակցության վարման ուղղությամբ»,– գրել է նա:
--0--ԿԿ