ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը Ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անդրադարձել է Սպիտակի երկրաշարժի տարելիցին:
«Դեկտեմբերի 7, 1988 թ., 11,
Սպիտակից մինչև Լենինական երկիրը ցնցվեց:
Ջերմագույն մտքերով նրանց հետ եմ, ովքեր իմ` Հայաստան կատարած այցի ընթացքում համաձայնեցին այս օրվա հուշերը ինձ ներկայացնել, այն օրվա, երբ մեկ րոպեի ընթացքում մարդիկ կորցրին բոլոր նրանց, ովքեր թանկ էին իրենց համար:
Ես հիանում եմ հիանում եմ նրանց ուժով, որ թույլ տվեց ոտքի կանգնել և կյանքի սովորական հունին վերադառնալ: Թող Սգո այս օրը՝ դեկտեմբերի 7-ը, Հայաստանի համար լինի նաև հպարտության և հույսի օր»,- գրել է նա:
--00--ԱԹ