ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Կառավարությունը մերժել է «Արթիկ» ազատ տնտեսական գոտու նախագիծը։ Ավելի վաղ այն բարձր էր գնահատվել հինգ նախարարության կողմից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը։
«Հետպատերազմական վիճակում կառավարությունն ասում է՝ մեզ պետք չէ 40մլն դոլարի ներդրում։ Սա սառը ջուր էր մեր գլխին»,- նկատել է նա։
Ավագյանի փոխանցմամբ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմը որոշման հիմնավորման մեջ նշել է, որ նախագիծը շատ խուճուճ է։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ